10:02   14-01-2022
Չեխիայի վարչապետ Ֆիալան անպարկեշտ արտահայտություններ է արել
Թողնել մեկնաբանություն

Չեխիայի խորհրդարանի նիստի ժամանակ վարչապետ Պետր Ֆիալան կտրուկ արտահայտություն է արել, հայտնել է Novinky հրատարակությունը։

«Ինչքան զզվեցի այս ամենից», – ասել է քաղաքական գործիչը՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ։

Ֆիալայի խոսափողը միացրած է եղել, և գործընկերները լսել են նրա խոսքերը։ Հանդիպումը, որի ժամանակ քաղաքական գործիչը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ, տևել է ավելի քան 19 ժամ և ավարտվել է մոտավորապես ժամը 5:00-ին։

Նման երկարատև հանդիպման պատճառ է դարձել ընդդիմադիր պատգամավորների մեծամասնության կողմից Չեխիայի կառավարության ծրագրային հայտարարությունը մերժելը։

Loading...