10:43   14-01-2022
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը գնդակոծության է ենթարկվել․ ԶԼՄ
Թողնել մեկնաբանություն

Իրաքի մայրաքաղաքում Միացյալ Նահանգների դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն ՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության շենքի ուղղությամբ արձակվել է երեք արկ, որոնցից երկուսը չեզոքացվել է ՀՕՊ համակարգերի կողմից: Երրորդ հրթիռն ընկել է մոտակայքում գտնվող շրջանում, ինչի հետևանքով, ինչպես պնդում են, տուժել է երկու մարդ՝ կին և երեխա:

ԱՄՆ դեսպանատունը գտնվում է «կանաչ գոտում», որը լավ պահպանվող տարածք է Բաղդադի կենտրոնում։ Ավելի վաղ այն քանիցս դարձել էր հրթիռային և ականանետային գնդակոծությունների թիրախ:

Loading...