10:56   14-01-2022
Սպիտակ տունը պատասխանել է Պուտին-Բայդեն հնարավոր հանդիպման մասին հարցին
Թողնել մեկնաբանություն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ դեռ ոչինչ չունի ասելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորության մասին։ Նա այդ հարցին պատասխանել է հերթական ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Փսակիի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի անվտանգության բանակցություններից հետո նախագահների հանդիպման մասին։ «Ես ձեզ համար կանխատեսելու ոչինչ չունեմ այս ճակատում», – ասել է նա՝ գնահատելով իրավիճակը գագաթնաժողովից հետո։

«Մարդիկ վերադառնում են իրենց մայրաքաղաքներ, կքննարկեն, կգնահատեն իրավիճակը։ Այսպիսով, հետագա քայլերի հետ կապված, մենք պետք է նայենք, ավելին կիմանանք առաջիկա օրերին», – եզրափակել է Փսակին:

Հունվարի սկզբին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պատրաստակամություն չկա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունների համար։ «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ ընդհանուր պատկերը դեռ ձևավորված չէ, միամտություն կլինի հավատալ, որ բանակցությունների մեկ փուլը սպառիչ արդյունք կտա, բայց լավատեսության շատ հիմքեր առայժմ չկան, աշխատանքը կշարունակվի»,- ասել էր Կրեմլի խոսնակը։

Loading...