11:31   14-01-2022
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վոպկե Բաստիան Հեքստրային Նիդերլանդների արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Արարատ Միրզոյանը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը՝ Հայաստանի և Նիդերլանդների՝ ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով», - նշել է Արարատ Միրզոյանը:

Loading...