11:45   14-01-2022
ԱՀԿ-ն հաստատել է COVID-19-ի բուժման երկու նոր դեղամիջոց
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկու նոր դեղամիջոց է ավելացրել քովիդի բուժման համար առաջարկվող դեղերի ցանկում, գրում է BMJ պարբերականը։

Առաջարկվում է քովիդի ծանր դեպքերը բուժել Բարիցիտինիբով, որն օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի բուժման համար, իսկ միջին ծանրության հիվանդներին, որոնց պարագայում առկա է հոսպիտալացման բարձր ռիսկ, կազմակերպությունը խորհուրդ է տալիս մոնոկլոնալ հակամարմինների Սոտրովիմաբ դեղամիջոցը: Սա հատկապես վերաբերում է տարեցներին և նրանց, ովքեր ունեն իմունային անբավարարություն կամ քրոնիկական հիվանդություններ, ինչպիսին է շաքարային դիաբետը։ ԱՀԿ-ն նաև ընդգծել է, որ դեղամիջոցի արդյունավետությունը նոր շտամների, մասնավորապես՝ Omicron-ի պարագայում «դեռևս պարզ չէ»:

ԱՀԿ խորհուրդները կազմվել են այն բանից հետո, երբ կազմակերպության փորձագետները վերլուծել են յոթ կլինիկական փորձարկումների տվյալները, որոնք ընդգրկել են Covid-ով վարակված, տարբեր ծանրության ավելի քան 4000 հիվանդի: ԱՀԿ-ի փորձագետները համոզված են, որ բուժման առավելությունները գերազանցում են կողմնակի ազդեցությունների ռիսկերը:

Loading...