12:08   14-01-2022
Առնվազն ինը մարդ է զոհվել Հնդկաստանում գնացքի վթարի հետեւանքով
Թողնել մեկնաբանություն

Առնվազն ինը մարդ զոհվել եւ ավելի քան 70-ը տուժել են Հնդկաստանում ռելսերից մարդատար գնացքի 12 վագոնների դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսարեւելյան սահմանային երկաթուղու գլխավոր տնօրեն Անշուլ Գուպտան: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածի մասին:

Գնացքի վթարը տեղի Է ունեցել նախօրյակին Արեւմտյան Բենգալիայի նահանգում:

«Կտրուկ շարժման» հետեւանքով գնացքի 12 վագոնները դուրս են եկել ռելսերից կամ բախվել միմյանց, դրանցից երկուսը շրջվել են:

«Զոհվել Է ինը մարդ, շուրջ 70-ը տուժել են»,-Գուպտան ասել Է News18 հեռուստաալիքին: Նա նշել Է, որ ներկա դրությամբ փրկարարական գործողություններն ավարտվել են, անցկացվում Է հետաքննություն: Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ գնացքը տեղափոխում Էր 1053 ուղեւորների:

Ավելի վաղ Հնդկաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները 500 հազարական ռուփի կհատկացնեն զոհվածների ընտանիքներին, 100 հազարական ռուփի՝ ծանր վերքեր ստացած մարդկանց եւ 25 հազարական ռուփի այն մարդկանց, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել:

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին ստեղծված իրադրությունը քննարկել Է Արեւմտյան Բենգալիայի վարչապետ Մամատա Բաներջի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...