12:26   14-01-2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 13-ին կատարվել է 82 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 756 քաղաքացու հետազոտություն, որից 55-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 1 մահ: 67-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Loading...