12:54   14-01-2022
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ն աշխատանքային այցով կգործուղվի Վաշինգտոն: ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում:

Ըստ կարգադրության՝ պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և մի խումբ աշխատակիցներ ԱԺ աշխատակազմից:

Loading...