13:09   14-01-2022
Սաակաշվիլին դատարանի դահլիճից դիմել է ուկրաինացիներին
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջին անգամ անձամբ ներկայացել է դատարան։ Սահմանի ապօրինի հատման գործով Թբիլիսիում ընթացող դատական ​​նիստի ժամանակ նա դահլիճից դիմել է ուկրաինացիներին։ Այս մասին հաղորդվում է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

«Ես ուզում եմ դիմել մեր ուկրաինացի ընկերներին: Ես ակնկալում եմ, որ դուք կդիմեք Ուկրաինայի գլխավոր դատախազություն, և այնտեղ  կսկսեն դիտարկել այն փաստը, որ իմ նկատմամբ իրականացվել են խոշտանգումներ, ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք: Եվ դա Ուկրաինայի արտատարածքային իրավասությունն է, քանի որ դա վերաբերում է Ուկրաինայի քաղաքացուն»,-հայտարարել է Սաակաշվիլին:

2021 թվականի հոկտեմբերի 20-ին Սաակաշվիլիին պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Ըստ հետաքննության՝ սեպտեմբերի 28-ին նա Ուկրաինայից բեռնատար նավով գաղտնի ժամանել է Փոթիի նավահանգիստ։

Սահմանի ապօրինի հատման հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Եվս 4 մարդ պատասխամատվության է ենթարկվել նրան այդ հարցում օգնելու համար։

Loading...