14:12   14-01-2022
Image Description
Միջերկրական ծով է դուրս եկել ՌԴ-ի ռազմածովային նավատորմի «Օրսկ» մեծ դեսանտային նավը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ-ի ռազմածովային նավատորմի «Օրսկ» մեծ դեսանտային նավը (ՄԴՆ), անցնելով Բոսֆորը, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սոցցանցերում հաղորդել են ստամբուլցի դիտորդները, որոնք հրապարակել են նեղուցով դրա անցնելու լուսանկարները:

Նրանց պնդմամբ, «Օրսկ» ՄԴՆ-ն ուղեւորվում Է սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում Է Միջերկրական ծովում ՌԴ-ի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման ռազմակայանը: Դատելով նավի նստվածից՝ այն ընթանում Էր խիստ ծանրաբեռնված:

Վերջին անգամ «Օրսկ» ՄԴՆ-ն Միջերկրական ծով Էր դուրս եկել դեկտեմբերին: Այդ նույն ամսին այդտեղ ընթացել Է «Կեսար Կունիկով» ՄԴՆ-ն:

Ներկայում Միջերկրական ծովում մշտական հիման վրա գործում Է Ռուսաստանի Էսկադրան՝ ավելի քան տասը մարտանավերի եւ օժանդակ նավերի կազմով: Արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ՄԴՆ-ները եւ օժանդակ նավատորմի նավերը, ինչպես նաեւ վարձված նավերը մասնակցում են «Սիրիական Էքսպրես» անվանումը կրող գործողությանը, որը ենթադրում Է բեռների առաքում Լաթաքիայի մերձակայքում գտնվող Խմեյմիմ ավիաբազայում Ռուսաստանի ավիախմբի, Տարտուսում ՌԴ ՌԾՆ նյութատեխնիկական ապահովման ռազմակայանի եւ սիրիական կառավարական բանակի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...