14:41   14-01-2022
Արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքով զբաղվելուն հակազդելու ոստիկանության միջոցառումները շարունակվում են։

Հունվարի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և գովազդի ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք։

Միջոցառման ընթացքում առգրավվել է ապօրինի վաճառվող 234 սիգ: Արձանագրված բոլոր դեպքերով կատարվում է քննություն։

Loading...