15:36   14-01-2022
Պուտինի եւ Սի Ծինպինի բանակցությունները կկայանան փետրվարի 4-ին Պեկինում
Թողնել մեկնաբանություն

Ռուս-չինական գագաթնաժողովի նախապատրաստումը, որը կայանալու Է փետրվարի 4-ին Պեկնում՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման օրը, ընթանում Է լրիվ թափով: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին Ռուսաստանի դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրաստում ենք ռուս-չինական պաշտոնական գագաթնաժողովը,- հավաստել Է նա:- ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հրավերով կայցելի Պեկին փետրվարի 4-ին՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման օրը, եւ այդ նույն օրը կկայանան բարձր մակարդակի լիաֆորմատ բանակցություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...