11:41   20-01-2022
Image Description
Շվեդիայում երկարաձգել են կորոնավիրուսի դեմ միջոցները խստացնող օրենքի ժամկետը
Թողնել մեկնաբանություն

Շվեդիայի խորհրդարանը մինչև մայիսի 31-ը երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված օրենքը, որը թույլ է տալիս կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որոնք կկանխեն վարակի տարածումը:  Դրա շրջանակում, կառավարությունը կարող է արգելել մարդաշատ հավաքների ու միջոցառումների անցկացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ժամանակավորապես կարող են արգելվել նաև հանրության համար բաց սպորտային ու մշակութային հաստատությունները, առևտրային կենտրոնները, հասարակական տրանսպորտը, այդ թվում և ներքին ավիափոխադրումները: Կանոնները խախտողները կտուգանվեն:

 

 

Loading...