11:42   20-01-2022
Գերմանիայի կանցլերը Ռուսաստանին կոչ է արել ճանաչել «ճշմարտության ուժը»
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջարկել է Ռուսաստանին գնահատել շահն Արևմուտքի հետ համագործակցությունից և խոստովանել, որ Ուկրաինայում կոնֆլիկտի ուժային լուծումն անհնարին է։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

«Ռուսական կողմը գիտի մեր վճռականության մասին։ Հուսով եմ, որ նա նաև գիտակցում է, որ համագործակցության շահերը գերազանցում են հետագա առճակատման գինը»,-հայտարարել է կանցլերը։

Շոլցը նաև հայտնել է «ռուսական ագրեսիայից» Ուկրաինան պաշտպանելու Գերմանիայի պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է ընդունի, որ «ուժը ճշմարտության մեջ է»։

Գերմանիայի առաջնորդը հայտնել է, որ դեռևս պատրաստ չէ գնահատել՝ կոնֆլիկտի կարգավորման դիվանագիտական ջանքերն արդյունք կտա՞ն, թե՞ ոչ։

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հայտնել էր, որ Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 100 հազարանոց ռուսական ուժերի կենտրոնացումը Գերմանիան չի կարող չդիտարկել որպես սպառնալիք։

Loading...