11:43   20-01-2022
Սիրիայում ՆԳՆ ծառայողներով ավտոբուս է պայթել
Թողնել մեկնաբանություն

Սիրիայի ներքին ուժերի ծառայողներով ավտոբուսը պայթել է Դամասկոս-Դերաա մայրուղու վրա։ Գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։ 12 մարտիկ վիրավորվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է Սիրիայի անվտանգության մարմինների աղբյուրը:

«Ռումբը պայթել է այն բանից հետո, երբ ավտոբուսը մոտ 10 մետր հեռավորությամբ անցել է դրա կողքով»,- հավելել է աղբյուրը:

Loading...