12:09   20-01-2022
ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար Բրեդ Շերմանը պարգևատրվել է ՀՀ պետական շքանշանով
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է պետական շքանշանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այն կոնգրեսականին ԱՄՆ-ում փոխանցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի պետական շքանշանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Պետական շքանշանը նվիրված է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Այն ինձ շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իմ ջանքերի համար»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է կոնգրեսական Բրեդ Շերմանը։

Loading...