13:11   20-01-2022
Զինծառայողները կրկին կկարողանան մեկնել արձակուրդ, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնվի այցելությունների գործընթացը. Ավանեսյան
Թողնել մեկնաբանություն

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության
նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նախագիծ, որով ԶՈՒ ծառայողները կրկին կարող
են արձակուրդ մեկնել, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնվի այցելությունների գործընթացը: 
Այս որոշմամբ հնարավորություն  Է ընձեռնում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն՝
պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները, դրանք են՝ ՊՇՌ թեստավորման
հնարավորությունը, ամբողջական պատվաստումներ անցնելու հանգամանքը»,- ասաց Ավանեսյանը:

Loading...