16:59   20-01-2022
Մարզերում պարեկային ոստիկանները ծառայություն են իրականացնելու նաև մայրուղիներում
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունն ընդլայնվում է, նախատեսվում է ծառայության ապահովում մարզային մայրուղիների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 20-ի կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մեր բոլոր մայրուղիներում արդեն որոշակի պարբերականությամբ ծառայություն է իրականացվելու: Մենք վստահ ենք լինելու, որ կոնկրետ կիլոմետրի վրա ունենք վերակարգ և անհրաժեշտության դեպքում կոնկրետ վայրում կլինի պարեկային ոստիկանության ներկայացուցիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ Պարեկային ծառայության ոլորտում աշխատելու պահանջարկը բավական մեծ է: Կոնկրետ Երևանում մեկ տեղի համար մոտ 10 դիմում են ունեցել:


Loading...