17:03   20-01-2022
Քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի պատճառով արգելված տեսակցությունները նորից կթույլատրվեն
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կթույլատրվեն տեսակցություններն ազատությունից զրկված անձի և նրան տեսակցող անձի պատվաստված լինելու պարագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը վերացնելու որոշման նախագծի մասին հայտարարվեց ՀՀ Կառավարության հունվարի 20-ի նիստի ընթացքում:

Բացառությունները վերաբերելի են փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիներին, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, ինչպես նաև՝ նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձանց՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

Loading...