17:13   20-01-2022
ՇՀԿ-ն ակնկալում Է Պակիստանի մասնակցությունն իր հակաահաբեկչական կառույցին
Թողնել մեկնաբանություն

Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը (ՇՀԿ-ի ՏՀԱԿ) ակնկալում Է Պակիստանի ակտիվ մասնակցությունն իր բոլոր միջոցառումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հաղորդել Է ՏՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ ՇՀԿ-ի ՏՀԱԿ-ի գործադիր կոմիտեի տնօրեն Ռուսլան Միրզաեւը եւ Ուզբեկստանում Պակիստանի դեսպան Սայադ Ալի Ասադ Գիլանին քննարկել են երկկողմ փոխգործակցության հարցերը: «Գիլանին նշել Է, որ Պակիստանը շահագրգռված Է այն բոլոր միջոցառումներին իր մասնակցությամբ, որոնք անցկացվում են ՇՀԿ-ի ՏՀԱԿ-ի շրջանակներում, եւ կողմերի իրավասու մարմինների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ:

Պատրաստ Է քննարկել բոլոր նախաձեռնությունները եւ գտնել դրանց իրականացման ուղիները»,-ասվում Է ՏՀԱԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին արդի պայմաններում տարածաշրջանային անվտանգության ոլորտում ստեղծված իրադրության շուրջ, ինչպես նաեւ քննարկել են ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության դեմ պայքարի բնագավառում համագործակցության կատարելագործման միջոցառումները, հավելել են մամուլի ծառայությունում: ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն Է, որը հիմնվել Է 2001 թվականին:

Նրա մասնակիցների թվում են՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը եւ Ուզբեկստանը: ՇՀԿ-ի դիտորդ երկրներն են՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր-երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան: 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել Է Իրանին կազմակերպության մեջ ընդունելու ընթացակարգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...