17:20   20-01-2022
Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով առավելագույն վարակվածներ են հայտնաբերել համավարակի ամբողջ ընթացքում
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 133 536-ով, ինչը դարձել Է հերթական առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 20-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր հունվարի 19-ին, երբ մեկ օրում հայտնաբերել Էին վարակման 112 323 դեպք: Համավարիկի սկզբից ի վեր վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 8 320 386 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից 24 ժամում երկրում մահացել Է 234 հիվանդ: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում Գերմանիայում մահացու վախճաների ընդհանուր քանակը հասել Է 116 315-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը (շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թիվը 100 հազար մարդու հաշվով) ներկայումս նույնպես հասել Է ռեկորդային մեծության՝ 638,8:

Հունվարի 19-ին այն կազմել Էր 584,4, իսկ անցյալ շաբաթ՝ 427,7: Հունվարին կորոնավիրուսի օմիկրոն շատամը դարձել Է գերակշռողը Գերմանիայում: Ներկայումս ԳԴՀ-ում մտցրել են սահմանափակումներ, բայց դրանք Էապես մեղմ են, քան համավարակի առաջին, երկրորդ եւ երրորդ ալիքների շրջաններում Էր: Հիմնականում դրանք վերաբերում են չպատվաստվածներին. քաղաքացիներին, ովքեր պատվաստում չեն անցել, չի կարելի այցելել ռեստորաններ, թատրոններ, համերգներ, ֆիթնես-ակումբներ: Նաեւ գոյություն ունեն սոցիալական շփումների սահմանափակումներ: Երկրի իշխանությունները բոլոր ուժերով ջանում են պատվաստել հնարավորինս ավելի շատ մարդկանց, այդ թվում երրորդ դեղաչափով: ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր Է հասնել այն բանին, որ այս տարի երկրում պարտադիր պատվաստում սահմանվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...