19:44   20-01-2022
Համակեցություն հնարավոր է, բայց մտրակի հարվածների տակ. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

Հայկական կողմի բանագնացի ընտրությունը, վստահաբար, լավագույնը չէր: Այս դիրքորոշումը ոչ թե ընդդիմադիր կեցվածք է, այլ սովորական քաղաքացու մտահոգության առիթ. չկա պրոֆեսիոնալիզմ, դիվանագիտական փորձ: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Միացում» հաղորդման ընթացքում նշեց, որ սա այն դեպքն է, երբ փորձը առաջնային է: Սրանից բացի վախեցնող է նաև նախապայմանների հարցը: Թուրքիան այն պետությունը չէ, որ հետ կկանգնի իր ուզածից և չի օգտվի Հայաստանի այսօրվա թուլությունից: Իսկ ներքաղաքական վիճակը երկար տարիների հետևանք և արդյունք է, որը հեշտ չի ավարտվելու: Քաղաքական դաշտը իջեցվել է անձնական թշնամության մակարդակի:

Loading...