11:01   21-01-2022
Image Description
Զելենսկին դիմել է Բայդենին Ռուսաստանի մասին նրա խոսքերից հետո
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում մեկնաբանել է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի խոսքերը «ռուսական փոքր ագրեսիայի» մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ- Նովոստի»-ն:

Իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Ռուսաստանի փոքր ներխուժումն Ուկրաինա կարող է ավելի զուսպ արձագանք առաջացնել Վաշինգտոնի և դաշնակիցների կողմից, քան լայնամասշտաբը: Վերջին սցենարը, ինչպես այն ժամանակ սպառնացել էր Բայդենը, Ռուսաստանի համար «աղետի» կվերածվեր։

«Մենք ցանկանում ենք հիշեցնել մեծ պետություններին, որ չկան մանր ագրեսիաներ և չկան փոքր ժողովուրդներ: Ինչպես չեն լինում նաև աննշան զոհեր ու փոքր վիշտ հարազատների կորուստից», - գրել է Զելենսկին:

Իր հրապարակման վերջում Ուկրաինայի ղեկավարը ստորագրել է որպես «մեծ տերության նախագահ»։

Loading...