11:02   21-01-2022
Իրանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ստացել է 13 մլն 830 հազարից ավելի քաղաքացի
Թողնել մեկնաբանություն

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 435 հազար 3 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 420 հազար 305 քաղաքացի, իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվն արդեն հասել է 13 մլն 832 հազար 500-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 152-ի: Վերջին 1 օրում գրանցվել  է վիրուսի 4658 նոր դեպք, որից 345-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 236 հազար 567 դեպքից 6 մլն 73 հազար 412-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

1247 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 

Loading...