13:08   21-01-2022
Պետք է ապահովել հեռուստաալիքների անկախությունը, բայց պետությունը պետք է դնի որոշ արգելքներ. պատգամավոր
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան»
խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կարևորում է հեռուստաալիքների անկախությունը,
սակայն, միևնույն ժամանակ, կարծում է, որ պետությունը պետք է որոշակի արգելքներ
դնի, օրինակ, ցածրակարգ սերիալների ցուցադրման առումով:

«Կոչ եմ անում մտածենք այն մասին,
որ եթերը լինի ոչ ռաբիս, լինի ոչ բռնության քարոզով և չլինեն հայ կնոջը ծեծվող կին
ներկայացնող սերիալներ, հայ ամուսնուն անընդհատ կնոջը ծեծող ամուսին ներկայացնող
սերիալներ: Իրականում, մենք այդպիսին չենք, ես գիտեմ, որ այդպիսին չենք, բայց
սերիալները, որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ հայ կինը միայն ծեծվելու
համար է, հայ տղամարդն էլ՝ կնոջը ծեծելու և սիրուհիներ պահելու»,- ասաց Նազարյանը:

 Նրա խոսքով, ՀՌՀ
անդամի թեկնածուներն այս հարցում որևէ դերակատարում չեն կարող ունենալ ընտրվելու
դեպքում: «Պետք է ապահովել հեռուստաալիքների լիակատար անկախությունն ու
ազատությունը, բայց միևնույն ժամանակ պետությունը պետք է որոշակի արգելքներ դնի՝
ոչ թե լուրերի թողարկումների հետ կապված, այլ խոսքս մշակութային հատվածի մասին է,
քանի որ մշակույթը դաստիարակում է մարդուն: Այն մարդուն, որը 3 տարեկան է և,
օրինակ, տատիկի կողքին նստած իր կամքից անկախ սերիալ դիտում և դաստիարակվում այդ
սերիալով»,- ասաց պատգամավորը:

Loading...