14:19   21-01-2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 20-ին կատարվել է 152 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել՝ տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1261 քաղաքացու հետազոտություն, որից 90-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:

Loading...