ԱԺ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի անդամ է առաջադրել Արթուր Մանուկյանին:
Նա
մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի և կինոյի արտիստ, եղել է ԱԺ
պատգամավոր:
Մանուկյանն
իր ելույթում անդրադարձավ մեդիադաշտի խնդիրներին ու բացերին:
«Երեխաներն
աշխարհը ճանաչում են անգլերենով ու ռուսերենով, որովհետև անընդհատ նայում են
ռուսերեն, անգլերեն մուլտեր: Մայրենի լեզուն դառնում է օտար լեզու: Դա խնդիր է,
պետք է լուծվի: Մանկական հաղորդումներ չունենք, պատանեկան ֆիլմեր չունենք,
երիտասարդների համար միայն գռեհիկ հաղորդումներ ունենք: Մենք այստեղ սերունդներ
ենք կորցնում»,- ասաց Մանուկյանը:
Նա
ամփոփեց, որ իրեն չի գոհացնում այսօր գոյություն ունեցող հեռուստատեսային
արտադրանքը: