12:43   24-01-2022
Բրյուսելում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել
Թողնել մեկնաբանություն

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Այս պահին եվրոպական քաղաքի փողոցներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ COVID-ի դեմ միջոցառումների։ Հաղորդվում է, որ Բելգիայի մայրաքաղաքի եվրոպական թաղամասում ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Իրավապահների տվյալներով՝ բերման է ենթարկվել 10 մարդ։
Ինչպես երևում է Military Observer Telegram հեռուստաալիքի հրապարակած կադրերից, ցուցարարները հարձակվել են Եվրամիության արտաքին կապերի ծառայության (ԵԱՏՀ) շենքի վրա։ Տեսանյութում ֆիքսված է այն պահը, երբ սև դիմակներով տղամարդիկ զանազան առարկաներ են նետում պատուհանների և դռների վրա, տեսանելի է նաև ճայթրուկների ծուխը։
Դեկտեմբերին բելգիացիներն արդեն բողոքի ակցիաներ են անցկացրել՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների։ Դեկտեմբերի 5-ին հարյուրավոր մարդիկ երթ են անցկացրել Բրյուսելի կենտրոնով՝ բողոքելով միջոցառումների խստացման դեմ։ «Ազատություն! Ազատություն!” և «Միասին հանուն մեր ազատության, իրավունքների և մեր երեխաների» մակագրությամբ պաստառներով մարդիկ երթով շարժվեցին դեպի Եվրամիության կենտրոնակայան։

Loading...