12:46   24-01-2022
Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Թողնել մեկնաբանություն

«Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը»,- նշված է ՀՀ Սահմանադրության հոդված 144-ում:

Նշենք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը նախագահի պաշտոնից դեռևս ընդունված չէ, քանի դեռ այն չի ներկայացվել Ազգային ժողովում: «Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից»,- նշված է է ՀՀ սահմանադրության հոդված 142 -ում:

Loading...