12:53   24-01-2022
ՀՀ վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Սիրելի հայրենակիցներ,

Վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:

Լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպություններն այսօր մինչեւ ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։

Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ հայտնում են, որ վարչապետին ուղղված հարցերը պետք է ուղարկել լրատվամիջոցի պաշտոնական ձևանմուշով (word տարբերակով)՝ նշելով լրագրողի անունը և  ազգանունը: «Այլ տարբերակով ուղղված հարցերը չեն ընդունվելու:

Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ յուրաքանչյուր լրատվամիջոցից պետք է ներկայացնել միայն մեկ հարց»,- ասվում է հաղորդագրության մեջ

Loading...