15:56   24-01-2022
1000 խոշոր հարկ վճարողները 2021-ի 12 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ
Թողնել մեկնաբանություն

Հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
 
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ:
 
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքում:

Loading...