17:32   24-01-2022
Image Description
Դեմքի հատուկ ջղայնությամբ հարց էիք տալիս Թաթոյանին․ ինչո՞ւ․ 44-օրյա պատերազմի մասին ճի՞շտն էր ասում.
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովում ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի
ընտրության հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը
նշեց ՝ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում էվոլյուցիոն ճանապարհով զարգացել է
՝ հավելելով
,որ   այն պետք է կարևորել և հնարավորինս կատարելագործել:
Պատգամավորը նշեց, որ ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ
հնչում է հայտարարություն, որ ՄԻՊ ինստիտուտին պետք է օգնել, ամեն ինչ անել, որ ՄԻՊ-ը
հաջողի: «Բայց ես հիշում եմ, որ երբ այս ամբիոնից ելույթ էր ունենում լավագույն ՄԻՊ-երից
մեկը՝ Արման Թաթոյանը, գնահատականներ ու հարցադրումներ էին հնչում՝ դեմքի հատուկ ջղային
արտահայտությամբ, իսկ թե ինչի համար էր դա արվում, դժվարանում եմ հասկանալ: Այսինքն՝
դա արվում էր նրա համար, որ նա բարձրաձայնում էր  44-օրա պատերազմում տեղի ունեցած
գրեթե բոլոր հումանիտար միջազգային հանցագործությունների մասի՞ն., թե՞ նրա համար, որ
Արման Թաթոյանը ցանկացած մարդու իրավունքները պաշտպանելու լրջագույն, դրական, բարձր
նշաձող էր սահմանել»,- եզրափակեց Վարդևանյանը: 

Loading...