15:42   27-01-2022
Ռուսաստանի վարկանիշը Արցախյան պատերազմից հետո.հարցում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Վիետնամ, Ալբանիա, Նիգերիա, Քենիա, Կոսովո և Թաիլանդ: Սրանք այն երկրներն են, որոնք ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունը համարում են կայունացնող:

44 երկրում անցկացված հարցումների համաձայն դրական ազդեցություն ունեցող գերտերությունը՝ Եվրամիությունն է: Բոլոր 4 տարիներին միայն Եվրամիությունն է գրանցել դրական ցուցանիշ: 

Ըստ հարցումների Չինաստանի քաղաքականության հետ համաձայն են Ալբանիան, Քենիան, Մալազիան, Նիգերիան, Պակիստանը, Սերբիան և Թաիլանդը:

Չինաստանը մեկ տոկոսի տարբերությամբ ավելի բացասական է գնահատվում քան Ռուսաստանը:

Ռուսաստանի դերակատարումը աշխարհում կայունացնող են դիտարկում՝ Ալբանիայում, Վիետնամում, Սերբիայում, Ղազախստանում և Հնդկաստանում:

Այդ գերտերությունը բացասական վարկանիշ ունի հատկապես ՝ Ուկրաինայում, Ավստրիայում, Գերմանիայում, Կոսովոյում, Լեհաստանում, Չեխիայում և մյուս եվրոպական երկրներում:

Որքանո՞վ է գերտերությունների վարած քաղաքականությունը կայունացնում կամ ապակայունացնում աշխարհը. Ի՞նչ վարկանիշ ունի մեզ մոտ Ռուսաստանը Արցախյան պատերազմից հետո: Միջազգային հարցման տվյալներն է ներկայացնում «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...