14:00   31-01-2022
«Բավարարվա՞ծ եք ձեր կյանքով» հարցին պատասխանել են մեր քաղաքացիները. «էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Անվտանգության հետ կապված հարցեր, պատերազմի վտանգ, տնտեսական վիճակ, սահմանագծման հետ կապված հարցեր, գերիների վերադարձ, առողջապահական համակարգի վատ վիճակ և գործազրկություն: 
Անցած տարվա նոյեմբերին անցկացված հետազոտության համաձայն, սրանք մեր համաքաղաքացիների համար այսօր ամենաառաջնային խնդիրներն են:
2019-ին, սակայն, գործազրկությունն ու  երկրի տնտեսական վիճակն էր առաջնային խնդիրների թվում:

Տրվել են նաև հետևյալ հարցերը՝ «ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք ձեր կյանքով», «ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտանիքի նյութական և տնտեսական վիճակը»:
Նախորդ տարիների ցուցանիշների համեմատ այս տարվա տվյալները բավականին բացասական միտում ունեն:
Մեկ տարի հետո ինչպե՞ս է փոխվելու ձեր կյանքը հարցին 19.8%  դժվարացել է պատասխանել, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքերով 2019-ին անցկացված նույն հետազոտության համաձայն, սակայն, շատերն համոզված էին՝ երկրի տնտեսական վիճակը միջին մակարդակում է:

Loading...