18:00   01-02-2022
Պուտինի վախերն ու Էրդողանի խաղը. ո՞րն է ռուս-թուրքական հարաբերությունների հիմքը. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Բնական է, որ Թուրքիան Ուկրաինայի հարցում պետք է կիսեր ՆԱՏՕ-ի դիրքորոշումը: Թուրքիայում կարծում են, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին հաղթելու որևէ շանս չունի: Սա լավ հասկանում է նաև Ռուսաստանը. Լավրովի մեղմ արտահայտությունները ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման մասին, դրա վկայությունն է: Բախումների դեպքում Ռուսաստանը սեփական զորքով չի կռվելու, սակայն կարող է սատարել որոշ տեղական ուժերի՝ Ղրիմ, Դոնեցկ, Լուգանսկ… Արևմուտքը վճռել է, որ Ռուսաստանի հարցում այլևս չի տանելու զիջողական քաղաքականություն:

Ի տարբերություն Արևմուտքի՝ Թուրքիան մինչև վերջ տանելու է իր երկակի խաղը: Այն կարող է շարունակաբար մի  հարցով դեմ գնալ Ռուսաստանին, իսկ մյուս հարցով` հակառակը:

Սրանով Թուրքիան անընդհատ բարձրացնում է իր գինը և «վաճառում» իր տեղն աշխարհում: Մինչդեռ առնվազն ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեջ նա այս քայլերով իր հանդեպ անվստահություն է ձևավորել:

Ռուսաստան-ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերություններ, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին նախագիծ: Ի՞նչ են տոնում թուրքերը ամեն տարի հունվարի 28-ին: 

Այս ամենի մասին պատմում է դիվանագետ Արա Պապյանը:

Loading...