18:00   02-02-2022
Առաջին համալսարանից մինչև մասնավոր քոլեջներ. Թուրքիայի ԲՈՒՀ-երը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

1960-ականներին Թուրքիայում համալսարան ավարտածներին մատով էին ցույց տալիս: Թուրքերն ընդհանրապես կրթության հետևից չէին սիրում գնալ՝ ի տարբերություն քրիստոնյաների և հրեաների: 
Ինչ-որ մի պահի, սակայն, մեծ ներհոսք եղավ դեպի բուհեր, բայց նպատակն ավելի շատ նորաձև լինելն էր: Պետական համալսարանները սկսեցին գերծանրաբեռնվել, ինչպես և ավելացավ դիպլոմ ունեցող գործազուրկների թիվը: 80-ականներին Թուրքիայում սկսեցին բացվել արդեն  մասնավոր հաստատություններ: 
Այսօր Թուրքիայում 203 համալսարան կա: Դրանց մեծ մասը բացվել է վերջին տարիներին՝ Էրդողանի իշխանության օրոք: Նախկինում ամերիկացիների կողմից հիմնադրված Թուրքիայի առաջին համալսարաններից մեկը, այժմ պետական վերահսկողության տակ է և կրում է Բողազիչի անունը: Թուրքիայում չկան այլ երկրների համալսարաններ, բացի մի քանի քոլեջից՝ գերմանական, ավստրիական, ֆրանսիական:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը պատմում է Թուրքիայի կրթական համակարգի մասին:

Loading...