11:04   06-02-2022
Ուկրաինայի ՊՆ-ում հայտնել են ԱՄՆ-ից օգնության հերթական խմբաքանակի ժամանման մասին
Թողնել մեկնաբանություն

86 տոննա զինամթերքով 8-րդ ինքնաթիռը ԱՄՆ-ից ժամանել է Կիևի օդանավակայան, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:

«Մեր զինված ուժերի համար զինամթերքով այսօրվա բեռի քաշը 86 տոննա է: 2022 թվականի հունվարի 22-ից ԱՄՆ-ից մեր գործընկերները Ուկրաինա են ուղարկել արդեն ավելի քան 650 տոննա ռազմամթերք։ Շարունակությունը հետևում է», – գրել է Ռեզնիկովը Facebook-ի իր էջում։

Loading...