11:08   06-02-2022
Ուկրաինան երբեք չի կռվի մեզ հետ. Լուկաշենկո
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի կռվի Բելառուսի հետ, իսկ եթե պատերազմ սկսվի, ապա կտևի երեքից չորս օր։

«Ուկրաինան երբեք չի կռվի մեզ հետ: Այդ պատերազմը կտևի առավելագույնը երեք-չորս օր: Այնտեղ ոչ ոք չի լինի, որ կռվի մեր դեմ», – ասել է Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովի հետ Solovyov Live YouTube ալիքի հարցազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ «անհեռանկար է կռվել Բելառուսի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ»։

«Մենք չենք խոսում ինչ-որ միջուկային  կամ այլ զենքի մասին,  ավելի լավ է մեզ ձեռք չտաք», – հավելել է Լուկաշենկոն:

Loading...