14:52   06-02-2022
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 180 071 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 180 071-ով՝ հասնելով 12 810 118-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։ Հարաբերական առումով վարակվածների թվի աճը կազմել է 1,4 տոկոս։

Մեկ օրում հոսպիտալացվել է 12749 մարդ, ինչը 29,3%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ:
Առողջացածների թիվը ավելացել է 59 583-ով՝ հասնելով 10 569 271-ի։

Մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 661-ով՝ հասնելով 335414-ի, նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսից մահվան 714 դեպք։

Loading...