15:45   09-02-2022
2.3 մլն ԱՄՆ դոլար ներդում. Wirestock-ը նոր նպատակներ ունի. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Կոնտենտի լիցենզավորում: Այս գործի կարևորությունը շատ վաղուց ընկալվել է քաղաքակիրթ աշխարհում: Հայաստանն էլ իր մասով փորձում է ընթացքից հետ չմնալ: Ֆոտո, վիդեո, վեկտոր... նման արտադրանքները պիտի վաճառվեն՝ պահապնելով հեղինակային իրավունքները: Այսօր շուկայում տասը հարթակներ փորձում են կատարել այդ գործառույթը: Wirestock-ն էլ, որը ստեղծվեց Հայաստանում, փորձում է դառնալ կապող օղակը: Լիցենզավորման ամբողջ գործառույթը ընկերության ուսերին է: Համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Վլադիմիր Խոյեցյանը նշում է՝ թարմ կոնտենտի տարածման ժամանակն է: Գործը ժամանակատար ու էներգատար է: Իրենց թիմը, սակայն, հենց այդ գործի համար է ստեղծվել :Խնայել արտադրողի ժամանակը, գործը վերցնել իրենց պատասխանատվության տակ:

Loading...