Լարվածություն, դիսկոմֆորտ, երբեմն էլ վստահության պակաս, որոնք, ի վերջո, վերածվում են ակնհայտ զայրույթի. այս մասին են «պատմում» ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ոչ վերբալ ազդակները, երբ նա խոսում է հակակոռուպցիոն պայքարի նոր մարմնի ձևավորման մասին: Ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանի հետ փորձել ենք պարզել, թե արդյո՞ք հավատում է Արփինե Հովհաննիսյանը կոռուպցիայի դեմ պայքարի նոր ձևաչափին և ի՞նչն է նրա զայրույթի իրական պատճառը: