14:00   14-02-2022
Աղբահանությունից մինչև կանաչապատում. Երևանի խնդիրները երևանցիների աչքերով. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Երևանցիների 12.3% վերջին շրջանում մայրաքաղաքում կատարված փոփոխությունները գնատում է լիովին դրական, 45.8% ավելի շուտ դրական, 20.6% ավելի շուտ բացասական, իսկ 12%-ը ընդհանրապես բացասական:

Անցած տարվա նույն հարցումների համաձայն երևանցիներն ավելի բարձր էին գնահատում քաղաքապետարանի կատարած աշխատանքը:

Մայրաքաղաքի  ամենակարևոր հիմնախնդիրներն են՝ 35.8% տրանսպորտ, 22.9% աղբահանություն, 17.6% գնաճ, 11.5%՝ գործազրկություն, Էկոլոգիա, կանաչապատ տարածքներ:

Դրական փոփոխությունների շարքում քաղաքացիներն առանձնացրել են 39.5 %՝ աղբահանության կազմակերպում, նոր երթուղիներ՝ 35.3%,  12.5%՝ հին վերելակների փոփոխություն:

«Երևանցիները երևանի մասին» տարեկան հարցման այս տարվա թվերն է ներկայացրել «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...