18:59   17-02-2022
Արարատ Միրզոյանը Լիլա Պիտերս Յահիայի հետ հանդիպմանը շեշտել է ԼՂ-ում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավվածության անհրաժեշտությունը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 17-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ արդյունավետ փոխգործակցության առնչությամբ և կարևորել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ՄԱԿ անդամակցության 30-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

Կողմերը քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Loading...