2021-ը «Spring PR»ընկերության համար հաղթարշավի տարի էր: Ընկերությունը անցյալ տարի արժանացավ երկու կարևոր խոշորագույն մրցանակների: Ընկերությունը հաղթեց IPRA Golden World Awards-ում: Մրցանակաբաշխության կազմակերպչի՝ PR միջազգային ասոցիացիայի կողմից տրվող մրցանակը համարվում է PR ոլորտի օսկար:
«Spring PR» ընկերությունը մրցանակաբաշխությանը ներկայացել էր իր «համերի ճանապարհ» արշավով: Նույն անվանակարգում՝ զբոսաշրջություն և ճանապարհորդություն, ընկերության հետ մրցում էին աշխարհահռչակ DHL-ը և Սինգապուրի կառավարությունը:
«Spring PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով այսօր հաղորդակցությունն ամենուր է: Կորոնավիրուսից հետո հատկապես փոխվել է վերաբերմունքը PR-ի նկատմամբ: