2018 թվականին վլոգեր Հայկ Հովակիմյանը վերադարձավ հայրենիք և ստեղծեց Repatriarch յութուբյան ալիքը: Նա այն երիտասարդների շարքերում է, որոնք փորձում են խնդիրները լուծել գործ անելով: Ըստ նրա՝ Հայաստանի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ աղքատությունը: Ապագայի բացակայությունն ու աղքատությունը պետք է լուծվի: Հովակիմյանը կարծում է՝ լուծումներից մեկը թվային կրթություն ստանալն է: Հաղորդման ընթացքում այս և մատչելի գներով, երբեմն նաև անվճար մասնագիտություն ձեռք բերելու մասին պատմել է Հայկ Հովակիմյանը: