15:00   25-02-2022
Կարմիր խաղաքարտ. Ինչպես է «ցեղասպանություն» եզրույթը դառնում քաղաքական զենք. «Հարևաններ»
Թողնել մեկնաբանություն

Անցած տարի Բելառուսն օրենք ընդունեց բելառուս ժողովրդի ցեղասպանության մասին: Խոսքը վերաբերվում է 1941-ից 1951 թ.-ին: Հետաքրքիր է, որ ընտրված ժամանակահատվածը ներառում է ոչ միայն Հայրենական պատերազմի տարիները, այլ նաև՝ հետպատերազմյան շրջանը: Ստացվում է, որ կա պահանջ նաև ԽՍՀՄ հանդեպ: Սա կարող է ակնարկ լինել նաև Ռուսաստանին, որ մի օր, Բելառուսը կարող է օգտագործել այս խաղաքարտն ընդդեմ Մոսկվայի:

 Իր հերթին Թուրքիան իրեն հռչակել է Ցեղասպանությունների դեմ պայքարի կենտրոն: Եվ պայքարում է իր բնորոշմամբ հանուն բոլոր «հալածյալ» ազգերի: Ի՞նչ է այս ամենը նշանակում: Ինչո՞ւ է ցեղասպանություն եզրույթը մտել միջազգային քաղաքականություն և դարձել ակտիվ խաղաքարտ: Թեմայի շուրջ զրուցել ենք ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ: 

Loading...