19:00   01-03-2022
Նրան հարցրեցին, թե ինչպես 3 միլիոնանոց Հայաստանը հաղթեց 7 միլիոնանոց Ադրբեջանին, նա.... «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Գիշերվա 3-ն էր և հանկարծ երկու ուրվագիծ սկսեցին կախվել խրամատների վրա և բոթը, որ փոխանցեցին, խուճապ առաջացրեց մեր դիրքերում: 

Աղաղակում էին, որ թշնամին երկու շաբաթ է ուսումնասիրել է մեր դիրքերը: Ըստ նրանց՝ հետախուզությունը տեղեկություններ ունի, որ այստեղ լուսադեմին ավիացիոն հարձակում է լինելու և մեր դիրքերը ոչնչացվելու են: Հորդորում էին, որ նահանջենք և թողնենք դիրքերը: Այն հարցիս, թե ինչպե՞ս թողնենք Գանձասարը, ինձ ասացին, որ երկու գնդացրորդ ձևի համար կմնան այնտեղ: 

 «26-ի Յուրան» բացականչեց՝ հրաման ունի չնահանջել և յուրաքանչյուր հետքայլ փախուստ է: Նրա կոչին միացավ  Ալեքսանդր Թամանյան կրտսերը: 

Առավոտ ոչ մի հարձակում չեղավ, Գանձասարը չընկավ: Մի քանի օր անց ես և մեր ջոկատի Կոծինյան Արամը գնացինք ջուր որոնելու: Վերադարձին մոտ 10-15 մետր հեռավորությունից, երբ դեռ չէինք հասել մեր դիրքեր, տեսանք, որ ռումբը պայթեց և Թամանյանն ընկավ:

Գագիկ Գինոսյանը խոսում է իր հրամանատարի՝ Ալեքսանդր Թամանյան կրտսերի մասին:

Loading...