14:00   14-03-2022
Ամեն ինչ ամբողջ կյանքի համար.Հայաստանում պարենային շոփինգ է. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանյան խանութներում և վաճառասրահներում թեժ «մարտեր» են: Մարդիկ գնում են ավելին քան կարող են սպառել կամ պահպանել: Պարզապես նրանց մի  խումբ, տեսնելով թե ինչ է կատարվում այսօր շուրջբոլորը, «միացնում» են իրենց  զանգվածային մտածելակերպը: Դրա հետևանքով առաջանում է «շղթայական ռեակցիա»: Տոպրակները ձեռքին վազող գնորդը չի հասկանում՝ ամեն ինչ ամբողջ կյանքի համար գնել չի ստացվելու: Գնորդին, սակայն, կարող են ուղղորդել այլ  հոգեբանական վիճակներ ևս:

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքով մեծաքանակ գնումներ կատարելը պայքարի ձև է սթրեսի ժամանակ: Սա հիմնականում բնորոշ է կանանց:

Loading...