18:00   15-03-2022
Ես խաղաղության կոչ էի անում, բայց Հայաստանը չուզեց.նախապայմանները սրա համար են. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Բաքուն հրապարակեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապայմանները:Այն ինչ-որ նկարագրված է, միջպետական հարաբերությունների սկզբունքներն են: Սակայն կան շատ և շատ բայցեր: Տեքստում կա խոսք միջազգային սահմանների մասին, սակայն, ի՞նչ է հասկանում Ադրբեջանը միջազգային սահման ասելիս: Եթե պետք է հասկանանք  1970 թվականի ԽՍՀՄ քարտեզը, կամ ԽՍՀՄ միջտարածքային, միջհանրապետկան վարչական սահմանները ՝ ապա դրանք միջազգային սահմաններ լինել չեն կարող: Դեռ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը հրաժարվել է նախկին սահմաններից:

Խաղաղության հռչակագրի առաջին 4 կետով Ադրբեջանը հստակորեն ուզում է իր դե ֆակտո հաղթանակը դարձնել դե յուրե: Համաձայնելով այդ նախապայմաններին՝ Արցախը անվիճելիորեն դառնալու է Ադրբեջանի մաս:

«Ադրբեջանը սրանով ուզում է աշխարհին ցույց տալ՝ տեսեք ես խաղաղության կոչ էի անում, բայց Հայաստանը չգնաց դրան, դրա համար ես լրիվ լեգիտիմ իրավունք ունեմ հարձակվելու նրանց վրա». ասում է դիվանագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը:

Loading...