17:57   07-06-2017
՛՛Сирум ем кез хайоц лезу՛՛ ռուս նախարարի բոլորիս կիրիլիցայի անցկացնելու փափագի հետքերով. «Քաղաքացի Հովհաննես Թումանյան»
Թողնել մեկնաբանություն

Դժվար է աշխատել ռադիոյում, երբ խոսքեր չունես: Ինչպես արձագանքել ՌԴ կրթության նախարարի այն հայտարարությունը, թե ԱՊՀ տարածքում անհրաժեշտ է համընդհանուր այբուբեն ներդնել և այդ այբուբենը կիրիլիցան պետք է լինի: Այստեղ 2 կարևոր կետ կա՝ առաջին՝ ՌԴ նախարարը դժվար թույլ տա իրեն իջնել իր բարձունքներից՝ հայերին ու ասենք ուզբեկներին տարբերելու մակարդակի և 2-րդ՝ այս հայտարարության առաջնային հասցեատերը Ղազախստանն է, որ այս տարի որոշեց դանդաղ ու սահուն անցնել լատինական այբուբենի: Բանն այն է, որ Ղազախստանում ռուսերենն արդեն 2-րդ պետական լեզու է: Հետևություն՝ երբ երկրումդ մայրենիիցդ բացի 2-րդ պետական լեզու ես հայտարարում, նրանք գալիս են ու ասում ՝ քիչ է, դուք պետք է ձեր մայրենիի բառերը մեր լեզվով գրեք:

Loading...